Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ
Հոդված 20. Ֆիզիկական ուժ գործադրելը
Հոդված 20. Ֆիզիկական ուժ գործադրելը
1. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործադրելու ֆիզիկական ուժ (այդ թվում` պայքարի մարտական հնարքներ), եթե դա անհրաժեշտ է՝
1) հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը կանխելու կամ խափանելու համար,
2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով անձին ձերբակալելու և նրան իրավասու մարմին բերելու կամ համապատասխան բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար,
3) ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջի կատարումն ապահովելու համար:
2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է ֆիզիկական ուժ գործադրելու նաև այն դեպքում, երբ սույն օրենքով հատուկ միջոցի կամ հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում: