Հոդված 9. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս
Հոդված 9. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս
1. Պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս ոստիկանության գվարդիան լիազորված է՝
1) ապահովելու պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների բնականոն գործունեությունը,
2) ապահովելու անցագրային ռեժիմը պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտներում,
3) ուղեկցելու հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները,
4) իրականացնելու պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների պաշտպանությունը, այդ թվում՝ դրանց վրա կատարվող հարձակումներին հակազդելով:
2. Սույն հոդվածով նախատեսված լիազորությունները ոստիկանության գվարդիան իրավասու է իրականացնելու նաև պայմանագրային հիմունքներով, եթե համապատասխան շենքը, շինությունը, այլ օբյեկտը, տրանսպորտային միջոցը կամ բեռը պատկանում են մասնավոր անձանց:
3. Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանում է Կառավարությունը: