Հոդված 25. Ոստիկանության գվարդիայի ծառայողի անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման և իրավական պաշտպանության երաշխիքները
Հոդված 25. Ոստիկանության գվարդիայի ծառայողի անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման և իրավական պաշտպանության երաշխիքները
1. Անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման համար ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ: Անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցները հատուկ միջոցներ չեն համարվում:
2. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործելու սպառնացող վտանգի բնույթին և աստիճանին համաչափ` անկախ գործադրվող միջոցից։
3. Ոստիկանության գվարդիայի ծառայողը ենթակա չէ պատասխանատվության, այդ թվում՝ գույքային, եթե գործել է սույն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքներին և իրավաչափության պայմաններին համապատասխան: