Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

Հոդված 16. Ձերբակալումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ձերբակալումը

1. Ձերբակալումն առանց որոշման անձին անձնական ազատությունից ժամանակավորապես զրկելն է:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է ձերբակալելու անձին, եթե՝

1) առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած,

2) սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս պարզել է, որ նա հետախուզման մեջ է,

3) նա խախտել է պարետային ժամի կանոնները,

4) առկա է նրա կողմից հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություն տարածելու իրական վտանգ,

5) առերևույթ հոգեկան առողջության խնդիր ունենալու կամ առերևույթ ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով նա ակնհայտ վտանգ է ներկայացնում հանրության համար:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողը ձերբակալվածի համար հասկանալի լեզվով անհապաղ հայտնում է նրան ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաև պարզաբանում լռություն պահպանելու և փաստաբան ունենալու իրավունքները:

4. Ձերբակալում իրականացնելուց հետո ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է կատարելու դրան ուղեկցող անձնական խուզարկություն, որից հետո ձերբակալվածին բերելու իրավասու մարմին, ինչպես նաև կազմելու ձերբակալման արձանագրություն:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալելու դեպքում ոստիկանության գվարդիայի ծառայողն անհապաղ միջոցներ է ձեռնարկում նրան համապատասխան բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար:

6. Ձերբակալման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության գվարդիայի՝ ձերբակալում իրականացրած ծառայողն անհապաղ գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության գվարդիայի հրամանատարը կամ նրա տեղակալը նույն կարգով՝ իրավասու դատախազին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։