Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

Հոդված 22. Հրազեն գործադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Հրազեն գործադրելը

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործադրելու հրազեն, եթե դա որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց բացարձակապես անհրաժեշտ է՝

1) անձի, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ զինված հարձակումը խափանելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաև նրա զենքին տիրելու փորձը խափանելու համար,

3) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող զինված հարձակումը խափանելու համար,

4) զինված անձին վնասազերծելու համար, եթե նա հրաժարվում է կատարել հակաիրավական գործողությունները դադարեցնելու և իր մոտ եղած զենքը հանձնելու, ապօրինի պահվող անձանց ազատելու, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու կամ կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանության գվարդիայի ծառայողի իրավաչափ պահանջները:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է մարդուն չխոցելու նպատակով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում.

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե այն վարող անձը ռազմական դրության իրավական ռեժիմի կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին,

2) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը խոչընդոտող ֆիզիկական արգելքները վերացնելիս,

3) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնություն կանչելիս:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է մերկացնելու հրազենը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող է առաջանալ սույն հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու անհրաժեշտություն:

4. Սույն հոդվածի իմաստով՝ հարձակումը կամ դիմադրությունը համարվում է զինված, եթե այն կատարվել է ցանկացած տեսակի հրազենով կամ զենքով կամ դրանց ակնհայտ նմանվող առարկայով կամ կյանքից զրկելու կամ առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի կամ նյութի գործադրմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։