Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 27. Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման շրջանակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման շրջանակը

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստությունը և պարբերական վերապատրաստումը, ի թիվս այլնի, ներառում են՝

1) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման շրջանակներում, ներառյալ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ, մարդկանց հետ հարաբերվելու էթիկական սկզբունքները, հոգեբանական շփում հաստատելու և բանակցություններ վարելու հմտությունները,

2) հանրային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանություն իրականացնելու և հասարակական անվտանգություն ապահովելու մարտավարական հմտությունները,

3) մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման, հավաքների ազատության, կյանքի, խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից զերծ մնալու, անձնական ազատության, մասնավոր և ընտանեկան կյանքի ու բնակարանի անձեռնմխելիության, ազատ տեղաշարժվելու և սեփականության իրավունքների բովանդակությունը, ինչպես նաև դրանց իրավաչափ սահմանափակման հիմքերը,

4) հարկադրանքի միջոցների կիրառման, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով սահմանված սկզբունքները և չափանիշները, ներառյալ ուժային միջոցների ընտրության, անհրաժեշտության և համաչափության պայմանները,

5) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու ժամանակ հարկադրանքի համաչափ և արհեստավարժ կիրառման հմտությունները,

6) հարկադրանքի միջոցների կիրառման, այդ թվում՝ ուժային միջոցների գործադրման հմտությունները և կարողությունները,

7) անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում իրականացնելու, դրան ուղեկցող անձնական խուզարկություն կատարելու, ինչպես նաև համապատասխան արձանագրություն կազմելու կարողությունները,

8) մարմնական վնասվածք ստացած անձին առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։