Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

Հոդված 19. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները

1. Ուժային միջոցը կարող է գործադրվել միայն այն ժամանակ, երբ առանց դրա սույն օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումը և հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն անհնար են:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու, ինչպես նաև հատուկ տեխնիկա գործադրելու միայն դրանց կիրառման հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Հատուկ պատրաստություն անցած ոստիկանության գվարդիայի ծառայողի՝ հատուկ միջոց և հրազեն, ինչպես նաև հատուկ տեխնիկա կիրառելու հմտությունները հետագայում ստուգվում են պարբերական վերապատրաստումների արդյունքներով: Հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու, ինչպես նաև հատուկ տեխնիկա գործադրելու իրավասությունը պահպանում է միայն համապատասխան պարբերական վերապատրաստում անցած ծառայողը:

3. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը գործում է ինքնուրույն՝ ղեկավարվելով օրենքով, իսկ ստորաբաժանման կազմում՝ նաև տվյալ ստորաբաժանման հրամանատարի հրամանով: Ուժային միջոցի գործադրման վերաբերյալ ակնհայտ անօրինական կամ ակնհայտ անհիմն հրամանը ենթակա չէ կատարման:

4. Ոստիկանության գվարդիայի ծառայողն ուժային միջոց գործադրելուց առաջ պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության գվարդիայի ծառայող է, նախազգուշացնել իր մտադրության մասին և նրան բավարար ժամանակ տրամադրել իր իրավաչափ պահանջը կատարելու համար, բացառությամբ երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի ծառայողի կյանքը կամ առողջությունը, կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել: Ստորաբաժանման կազմում ուժային միջոց գործադրելուց առաջ նշված գործողությունները կատարում է ոստիկանության գվարդիայի տվյալ ստորաբաժանման ծառայողներից մեկը:

5. Ոստիկանության գվարդիայի ծառայողն ուժային միջոցի ընտրությունը կատարում է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտի գործողությունների վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա ցուցաբերած դիմադրության բնույթը և ուժգնությունը:

6. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է նպատակ հետապնդի իրավախախտին պատճառվող հնարավոր վնասը հասցնել նվազագույնի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։