Հոդված 15. Շենքեր, շինություններ, տարածքներ և այլ օբյեկտներ շրջափակելը կամ արգելափակելը
Հոդված 15. Շենքեր, շինություններ, տարածքներ և այլ օբյեկտներ շրջափակելը կամ արգելափակելը
1. Շենքեր, շինություններ, տարածքներ և այլ օբյեկտներ շրջափակելը կամ արգելափակելը ոստիկանության գվարդիայի ծառայողի կողմից ֆիզիկական անձանց կամ տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը սահմանափակելը կամ արգելելն է անձանց անվտանգությունը, հասարակական կարգի պահպանությունը, ինչպես նաև գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
2. Շենքերը, շինությունները, տարածքները և այլ օբյեկտներ ոստիկանության գվարդիայի իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով կարող են շրջափակվել կամ արգելափակվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներ իրականացնելու համար,
2) հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար,
3) հանցանքի կատարումը կանխելու կամ խափանելու համար,
4) դեպքի կամ պատահարի վայրում ապացուցողական գործողություններ կամ օրենքով նախատեսված այլ միջոցառումներ իրականացնելու համար,
5) հանրային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, դրանց մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը պաշտպանելու համար:
3. Մասնավոր անձանց պատկանող շենքերի, շինությունների, տարածքների և այլ օբյեկտների շրջափակումը կամ արգելափակումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգն այլ կերպ կանխել հնարավոր չէ:
4. Սույն հոդվածով նախատեսված շենքերի, շինությունների, տարածքների և այլ օբյեկտների շրջափակումը կամ արգելափակումն իրականացնելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը միջոցներ է ձեռնարկում բնակչության կենսագործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև անձանց պարզաբանում ստեղծված իրավիճակում տեղաշարժման առավել հարմար ուղիները: