Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելիս

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելիս

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելիս ոստիկանության գվարդիան լիազորված է՝

1) իրականացնելու «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումները,

2) իրականացնելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խնդիրները,

3) մասնակցելու «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների իրականացմանը,

4) ապահովելու սահմանված պարետային ժամի ռեժիմը,

5) անհրաժեշտության դեպքում կատարելու ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։