Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-11-09։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 49. Ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները

գործել է մինչև 2024-11-09Բացել ARLIS-ում

Հոդված 49. Ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը տալիս է օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ` Կառավարության սահմանած կարգով, եթե օտարերկրյա օդանավ շահագործողի վկայականը բավարարում է սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Նշյալ գործունեությունն իրականացնելու իրավունքը կարող է տրվել նաև սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում նշված համաձայնագրերով և թույլտվություններով:

2. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը Կառավարության սահմանած կարգով տալիս է օդային փոխադրման թույլտվություններ:

3. Օդային հաղորդակցությունների որոշակի տեսակների ցանկը, որոնց համար թույլտվություն չի պահանջվում, հաստատում է Կառավարությունը:

(49-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն, 09.06.22 ՀՕ-272-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։