Հոդված 10. Շահաբաժիններ
Հոդված 10. Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտն է, ապա այդպիսով պարտավորված հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե փաստացի սեփականատեր հանդիսացող ընկերությունը (բացի ընկերակցությունից) ուղղակի տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 25%-ը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 10%-ը` մնացած բոլոր դեպքերում:
Այս կետը չի ազդի ընկերության այն շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ շահույթին մասնակցության իրավունք տվող այլ պարտապահանջ չհանդիսացող իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը ենթակա է այնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումը իրականացնող ընկերությունը:
4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և հոլդինգը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:
5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պայմանավորվող պետությունը կարող է որևէ հարկով չհարկել ընկերության վճարած շահաբաժինները, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե հոլդինգը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, գործնականորեն կապված է այդ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, եթե նույնիսկ շահաբաժինները վճարվում են, կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամուտից: