Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթները` ռոճիկը, աշխատավարձը և այլ նման վարձատրումները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է վարձու աշխատանքի դիմաց, ենթակա կլինեն հարկման միայն այդ Պետությունում, բացառությամբ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացված վարձու աշխատանքի: Եթե վարձու աշխատանքը իրականացված է մյուս Պայմանավորվող պետությունում այդպես, ապա այնտեղից ստացված այդպիսի վարձատրումը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած առաջին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ենթակա կլինի հարկման միայն առաջին հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում` դիտարկվող օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում` ամբողջությամբ վերցրած 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության վճարման ծախսերը չի կրում այդ մյուս Պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային կամ օդային նավերի վրա իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը ենթակա կլինի հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։