Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

1. Եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում` գյուղատնտեսական կամ անտառտնտեսության գործունեությունից ստացված եկամուտը), կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինը կունենա այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Այդ տերմինը, բոլոր դեպքերում, կներառի անշարժ գույքին օժանդակ ամբողջ գույքը, գյուղացիական և անտառային տնտեսությունում օգտագործվող սարքավորումներն ու անասունը, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, ուզուֆրուկտը (այլ անձանց գույքի և այդ գույքից ստացված եկամուտների ցմահ օգտագործման իրավունք) և հանքային պաշարների, աղբյուրների և այլ բնական հանածոների վերամշակման կամ վերամշակման իրավունքի համար փոխհատուցման կարգով փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Ծովային, գետային և օդային նավերը, ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվի:

3. Առաջին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտի նկատմամբ:

4. Առաջին և երրորդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։