Հոդված 21. Պրոֆեսորներ, ուսուցիչներ և հետազոտողներ
Հոդված 21. Պրոֆեսորներ, ուսուցիչներ և հետազոտողներ
1. Ֆիզիկական անձը, որը հանդիսանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտ կամ հանդիսացել է Պայմանավորվող պետության ռեզիդենտ մինչև անմիջապես մյուս Պայմանավորվող պետություն ժամանելը, այդ մյուս Պայմանավորվող պետության կառավարության կողմից արտոնագրված որևէ համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ այլ նմանատիպ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ուսումնական հաստատության հրավերով գտնվում է այդ մյուս Պայմանավորվող պետությունում իր առաջին ժամանելու ամսաթվից 3 տարին չգերազանցող ժամանակահատվածի ընթացքում, բացառապես ուսուցանելու, հետազոտելու կամ միաժամանակ երկու նպատակներով և ստացել է վարձատրություն այդպիսի ուսումնական հաստատությունում ուսուցանելու կամ հետազոտելու համար, կազատվի հարկումից այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվի հետազոտություններից ստացված եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները չեն անցկացվում հասարակության շահերի համար, այլ առանձին անձի կամ անձանց մասնավոր օգուտի համար: