Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս,

զ) ֆերմա կամ ցանկացած ցանքատարածք, և

է) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. «Մշտական հաստատություն» տերմինը պարունակում է նաև`

ա) շինարարական հրապարակ, շինարարության, հավաքման կամ տեղակայման ծրագիր կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունները, բայց միայն երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 9 ամիսը,

բ) Պայմանավորվող պետության ձեռնարկության ծառայությունների մատուցումը (այդ թվում` խորհրդատվական) այդ նպատակների համար վարձու աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն երբ այդ կարգի գործունեությունը, (մեկ կամ փոխկապակցված օբյեկտների համար) գերազանցում է վեցամսյա ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները ցանկացած տասներկուամսյա ժամկետում:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում`

ա) կառույցների օգտագործումը` բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքները կամ արտադրանքը պահելու, ցուցադրելու կամ առաքելու նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը` բացառապես պահպանման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը` բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի վաճառքը` ցուցադրված ոչ պարբերական ժամանակավոր տոնավաճառի շրջանակներում կամ ցուցահանդեսում այդպիսի տոնավաճառի կամ ցուցահանդեսի փակվելուց հետո 15 օրը չգերազանցող ժամանակահատվածում,

ե) գործունեության կայուն վայրի պահումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի` բացառապես գնման, կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի պահումը ձեռնարկության համար` բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով,

է) գործունեության կայուն վայրի պահումը` բացառապես «ա»-«է» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար` պայմանով, որ այդպիսի համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը կրում է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, եթե անձը, չլինելով անկախ կարգավիճակով գործակալ, որին վերաբերում է 7-րդ կետը, գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, ապա համարվում է, որ այդ ձեռնարկությունն ունի մշտական ներկայացուցչություն այդ Պետությունում` ձեռնարկության համար այդ անձի իրականացրած ցանկացած գործունեության առումով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանափակվող այդ անձի գործունեության, համաձայն որի` գործունեությունը, անգամ մշտական գործունեության վայրի միջոցով իրականացնելու դեպքում, չի վերածում այդ մշտական գործունեության վայրը մշտական ներկայացուցչության` համաձայն սույն կետի դրույթներին:

6. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, եթե Պայմանավորվող պետության ապահովագրական ձեռնարկությունը անկախ գործակալի կարգավիճակ չունեցող անձի միջոցով, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը, մյուս Պայմանավորվող պետության տարածքում ընդունում է ապահովագրական մուծումներ կամ ապահովագրում է այնտեղ հնարավոր ռիսկից, ապա կհամարվի, որ ձեռնարկությունը ունի մշտական ներկայացուցչություն այդ մյուս Պետությունում. ասվածը վերաապահովագրման դեպքերին չի վերաբերում:

7. Ձեռնարկությունը չի համարվի մշտական հաստատություն ունեցող մյուս Պայմանավորվող պետությունում, եթե միայն նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։