Հոդված 22. Այլ եկամուտ
Հոդված 22. Այլ եկամուտ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամուտների տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, հարկման ենթակա կլինեն միայն այդ Պայմանավորվող պետությունում:
2. Առաջին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անշարժ գույքի եկամուտներից տարբեր այլ եկամուտների նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ մատուցում է այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ ստացվել է եկամուտը, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները` կախված հանգամանքներից:
3. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամուտի տեսակները կարող են հարկվել նաև այդ մյուս Պետությունում: