Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Պետական ծառայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Պետական ծառայություն

1. ա) Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմնի կողմից վճարած աշխատավարձերը, ռոճիկները և այլ նմանատիպ վարձատրումը (բացի կենսաթոշակից)` ցանկացած ֆիզիկական անձի` Պայմանավորվող այդ պետությանը կամ նրա իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ենթակա կլինի հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն նշված աշխատավարձը, ռոճիկները և այլ նմանատիպ վարձատրումը ենթակա կլինեն հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայություններն մատուցվում են այդ մյուս Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը`

I) այդ մյուս Պետության ազգային անձ է, կամ

II) այդ Պետության ռեզիդենտ չի դարձել միայն այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Որևէ կենսաթոշակ` վճարված ֆիզիկական անձին Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմնի կողմից ստեղծված ֆոնդերից, այդ Պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների համար ենթակա կլինի հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա կլինի հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը տվյալ Պետության ռեզիդենտ է և ազգային անձ:

3. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների մատուցումից ստացված աշխատավարձի, ռոճիկի և այլ նմանատիպ վարձատրման նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։