Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա կլինի հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում վերը նշված ձևով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն նրա այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը կվերագրվի այն շահույթը, որը նա կարող էր ակնկալել ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույն կամ նման գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձնացված և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս կթույլատրվի գործունեության հետ կապված մշտական հաստատության նպատակների համար կատարված փաստացի հաստատված ծախսերի հանում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն բանից` կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե նրա սահմաններից դուրս:

4. Եթե Պայմանավորվող պետությունում մշտական հաստատությանը հաշվեգրվող շահույթի որոշումը սովորաբար կատարվում է ձեռնարկության շահույթի ընդհանուր գումարի տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետում ոչինչ չի խոչընդոտի այդ Պայմանավորվող պետությանը հարկվող շահույթը հաշվարկել այդպիսի բաշխման միջոցով, ինչպես սովորաբար ընդունված է, սակայն ընդունված համամասնական բաշխման ձևը կլինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին:

5. Ոչ մի շահույթ չի հաշվեգրվի մշտական հաստատությանը ձեռնարկության համար այդ մշտական հաստատության կողմից ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:

6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը հաշվեգրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, եթե չլինի այն փոխելու համար պատշաճ և բավարար պատճառ:

7. Եթե շահույթը ներառում է եկամուտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձին նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։