Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Զուգորդված ձեռնարկություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Զուգորդված ձեռնարկություններ

1. Երբ.

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,

և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվեգրվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:

2. Երբ Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում ներառում է և համապատասխանաբար հարկում շահույթ, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում արդեն պարտավորված է հարկման, և այդ ձևով ներառած շահույթը այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջին հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները լինեին այնպիսին, ինչպիսին անկախ ձեռնարկությունների միջև է, ապա այդ մյուս Պետությունը կկատարի այնտեղ հաշվեգրված այդ շահույթի հարկի գումարի համապատասխան ճշտում: Այդպիսի ճշտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում, կխորհրդակցեն միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։