Հոդված 23. Գույք
Հոդված 23. Գույք
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի սեփականություն հանդիսացող և մյուս Պայմանավորվող պետությունում որպես անշարժ գույք գտնվող 6-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության գույքը` ներկայացված մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության մաս կազմող շարժական ձեռնարկատիրական գույքով, կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող և անկախ անձնական ծառայություններ մատուցելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող հաստատուն բազայի հետ կապված շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
3. Գույքը` ներկայացված Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային նավերով, ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցներով և այդպիսի փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքով, հարկման ենթակա կլինի միայն այդ Պայմանավորվող պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկման ենթակա կլինեն միայն այդ Պետությունում: