Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությունների դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն` Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ, որքանով հարկումը չի հակասի սույն Համաձայնագրին, հատկապես այդ հարկերի առնչությամբ` խարդախությունը կամ խուսափումը կանխելու նպատակով: Տեղեկության փոխանակումը 1-ին հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրության գծով ստացած տեղեկությունը, և կհանձնվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են այն հարկերի գնահատմամբ կամ հավաքագրումով, հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդումով կամ բողոքարկման քննմամբ: Ստացված տեղեկությունը այդ անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներ ընդունելիս:

2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) անցկացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությունից կամ վարչական գործավարությունից տարբերվող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնելու տեղեկություն, որը հնարավոր չէ ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության ընթացքի համաձայն,

գ) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց բացահայտող կամ պետական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող տեղեկություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։