Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որը այդ Պայմանավորվող պետության օրենքներով այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, ռեզիդենտության կամ ցանկացած այլ նման բնույթի չափանիշի հիման վրա: Սակայն այդ տերմինը չի ներառում ցանկացած անձի, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամուտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Եթե, առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը կորոշվի հետևյալ կերպ`

ա) նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա երկու Պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում էլ չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ ընթացիկ կացարան ունի,

գ) եթե նա երկու Պետություններում էլ ընթացիկ կացարան ունի կամ ոչ մեկում էլ այդպիսինը չունի, ապա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է,

դ) եթե նա երկու Պետությունների ազգային անձ է կամ ոչ մեկում էլ այդպիսինը չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ առաջին կետի դրույթների համաձայն` ֆիզիկական անձ չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի օրենսդրությամբ նա ստեղծվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։