Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճը
Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճը
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից ստացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում գործող ծովային, գետային կամ օդային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած արժեքի հավելաճը հարկվում է միայն այդ Պայմանավորվող պետությունում:
4. Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը հարկվում է միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում գույք օտարողը: