Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են համապատասխան այդ Պետության օրենսդրության, բայց եթե ստացողը ռոյալթիի փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5%-ը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարումներ` ստացված որպես գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտագործման իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքներից, ներառյալ կինոֆիլմերը (կամ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների ֆիլմերը կամ ձայնագրությունները), արբանյակով, կաբելով, օպտիկական թելիկներով կամ համանման տեխնոլոգիայով հասարակությանը մատուցվող հաղորդումները, ցանկացած պատենտից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկատվության համար:
4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին, փաստորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները` կախված հանգամանքներից:
5. Համարվում է, որ ռոյալթին առաջանում է Պայմանավորվող պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը Պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որի առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորություն, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կհամարվի առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկատվության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների գերազանցող մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: