Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը մասնագիտական ծառայությունների մատուցման կամ այլ անկախ բնույթի գործունեության առնչությամբ ենթակա կլինի հարկման միայն այդ Պետությունում, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ այդպիսի եկամուտը կարող է հարկվել նաև մյուս Պայմանավորվող պետությունում.

ա) եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակով իր տրամադրության տակ մշտապես ունի հաստատուն բազա, կամ

բ) եթե նա գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում դիտարկվող օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում` ամբողջությամբ վերցրած 183 օրը գերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում:

«ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերագրվող մասով կամ մյուս Պետությունում ռեզիդենտի գտնվելու ժամանակահատվածում իրականացրած գործունեությունից ստացված եկամուտի մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է հատկապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։