Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Արվեստի աշխատողներ և մարզիկներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արվեստի աշխատողներ և մարզիկներ

1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին` այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է որպես արվեստի աշխատող` թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացված, որպես այդպիսին, իր անձնական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացվող անձնական գործունեության եկամուտը վերագրվում է ոչ թե անմիջապես արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, անկախ 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվել է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին` առաջին կետում նշված գործունեությունից ստացված եկամուտը` Պայմանավորվող պետությունների կառավարությունների միջև համաձայնեցված մշակութային և մարզական փոխանակման շրջանակներում, եթե այդպիսի գործունեությունը չի իրականացվում շահույթ ստանալու նպատակով, կազատվի հարկումից այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այդ գործունեությունը իրականացվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։