Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը
Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը
1. Սույն Համաձայնագիրը կկիրառվի յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կամ իր իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի վրա` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից, աշխատավարձից, ռոճիկից և այլ համանման վարձատրումից, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կկիրառվի, մասնավորապես, հետևյալ գոյություն ունեցող հարկերի վրա`
ա) Հայաստանի դեպքում.
I) շահութահարկ,
II) եկամտահարկ,
III) գույքահարկ,
(այսուհետ` Հայաստանի հարկ),
բ) Լիբանանի դեպքում.
I) շահութահարկ արդյունաբերական, առևտրային և ոչ առևտրային գործունեությունից,
II) հարկ` աշխատավարձից, ռոճիկից և թոշակից,
III) հարկ` շարժական գույքից ստացված եկամուտից,
IV) հարկ` շինություններից,
(այսուհետ` Լիբանանի հարկ):
4. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև դասակարգված ցանկացած նույնական կամ էականորեն համանման հարկերի նկատմամբ, որոնք կգանձվեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` ի լրումն 3-րդ կետում նշված գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված էական փոփոխությունների մասին այդպիսի փոփոխություններից հետո ընդունելի ժամկետում: