Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը
Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը
1. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջին հիշատակված Պետությունը թույլ կտա.
ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել այդ մյուս Պետությունում վճարած եկամտահարկին հավասար գումար,
բ) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել այդ մյուս Պայմանավորվող պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:
Այդպիսի հանումը, սակայն, չի գերազանցի մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամուտին կամ գույքին վերաբերող, կախված հանգամանքներից, եկամտահարկի կամ գույքահարկի մասը, որը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
2. Եթե սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացվող եկամուտը կամ տնօրինվող գույքը ազատված է այդ Պետությունում հարկումից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամուտի կամ գույքի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս` հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը: