Հոդված 25. Անխտրականություն
Հոդված 25. Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությանը, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում մասնավորապես ռեզիդենտության առումով: Սույն դրույթը, անկախ առաջին հոդվածի դրույթներից, կկիրառվի նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող, քաղաքացիություն չունեցող անձինք, Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությանը, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ Պետությունների ազգային անձինք միևնույն հանգամանքների դեպքում:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է նվազ բարենպաստ լինի, քան այդ մյուս Պետությունում համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այդ հոդվածի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին տրամադրելու, հարկման նպատակների համար, որևէ անձնական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին` նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:
4. Բացառությամբ, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները, ռոյալթին կամ կատարած այլ վճարումներ, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա կլինեն հանման այն պայմաններով, ինչպես առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով, ենթակա կլինի հանման այն պայմաններով, ինչպես եթե դրանք պարտավորվեին առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին:
5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում է մեկ կամ մի քանի ռեզիդենտների, ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջին հիշատակված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջին հիշատակված Պետության նմանատիպ ձեռնարկությունները:
6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կկիրառվեն բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ` բացի անուղղակի հարկերից: