Հոդված 26. Փոխհամաձայնեցման արարողակարգը
Հոդված 26. Փոխհամաձայնեցման արարողակարգը
1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող նրա հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանական միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնի քննարկմանը, որի ռեզիդենտն է հանդիսանում կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում` Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված և եթե չկարողանա ինքնուրույն հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի լուծել հարցը մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է իրականացվի անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխհամաձայնությամբ կձգտեն լուծել ցանկացած դժվարություն կամ հակասություն, որը կարող է առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ:
Նրանք կարող են նաև, Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, համատեղ խորհրդակցել` կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման համար համաձայնության հասնելու նպատակով: Եթե համաձայնության հասնելու համար նպատակահարմար կլինի կազմակերպել կարծիքների բանավոր փոխանակում, այդպիսի փոխանակումը կարող է կատարվել Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի նիստի շրջանակներում: