Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում համատեքստից`

ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Լիբանան,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է տարածք, ներառյալ ներքին ջրային սահմանները, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն` համաձայն իր ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի,

գ) «Լիբանան» տերմինը նշանակում է Լիբանանի Հանրապետության տարածքը, ներառյալ նրա տարածքային ջրերը, ինչպես նաև հատուկ տնտեսական գոտին, որտեղ Լիբանանը իրականացնում է ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ և իրավասություն իր ներքին օրենքների և միջազգային իրավունքի համաձայն, ծովային ջրերում գտնվող, ծովափի և այդ ջրերի հատակի հողային շերտերի բնական, կենսաբանական և հանքային պաշարների հետազոտության և շահագործման վերաբերյալ,

դ) «անձ» տերմինը ներառում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում օրինականորեն հաստատված ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ կազմավորում,

գ) «ընկերություն» տերմինը նշանակում է որևէ կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ սուբյեկտ, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

դ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

ե) «ազգային անձ» տերմինը նշանակում է`

I) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

II) ցանկացած իրավաբանական անձ, անձանց միավորում կամ որևէ այլ սուբյեկտ` իր կարգավիճակը ստացած որպես այդպիսին` Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա,

զ) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային, գետային օդային նավերով, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցներով, բացառությամբ, երբ ծովային, գետային կամ օդային նավը, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցը շահագործվում է միմիայն մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,

է) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`

I) Հայաստանի դեպքում` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,

II) Լիբանանի դեպքում` ֆինանսների նախարար կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,

ը) «հարկ» տերմինը, ենթատեքստից կախված, նշանակում է Հայաստանի հարկ կամ Լիբանանի հարկ:

Պայմանավորվող պետության կողմից Համաձայնագիրը կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին կունենա, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենքներով` հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը. այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանվող յուրաքանչյուր նշանակություն կգերակայի այդ Պետության այլ օրենքներով տերմինին տրվող նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։