Հոդված 31. Գործողության դադարեցումը
Հոդված 31. Գործողության դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրը կմնա ուժի մեջ մինչև Պայմանավորվող պետությունների կողմից դրա գործողության դադարեցումը:
2. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է մյուս Պայմանավորվող պետությանը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցել դադարեցման մասին` Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի անցնելուց հետո ցանկացած օրացուցային տարվա մինչև հունիսի 30-ը: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը`
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացվող եկամուտներից, և
բ) շահույթից, եկամուտից և գույքից ստացվող այլ հարկերի նկատմամբ` դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո:
Ի վկայություն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողներս ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:
Կատարվել է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տեքստը:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Համաձայնագիրը կնքելիս ներքոստորագրյալները լրացուցիչ պայմանավորվեցին, որ ներքոնշյալ դրույթները կհամարվեն Համաձայնագրի անբաժանելի մասը.
5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ`
«առաքում» տերմինը նշանակում է առաքում այն Պայմանավորվող պետության սահմաններից դուրս, որում գտնվում են կառույցները:
Ի վկայություն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարվել է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից: