Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ: ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 10. Կենսաթոշակային հաշվի բացումը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 10. Կենսաթոշակային հաշվի բացումը

1. Մասնակիցների ռեեստրը վարողը անձի համար կենսաթոշակային հաշիվ բացում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության կամ անձի կողմից սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հիման վրա:

Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված անձանց համար բացում է կենսաթոշակային հաշիվ հարկային մարմնից սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո, եթե տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ արդեն իսկ բացված չի եղել: Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձանց համար մասնակիցների ռեեստրը վարողը բացում է կենսաթոշակային հաշիվ` անձի կողմից սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացված կենսաթոշակային հաշիվ բացելու դիմումի հիման վրա:

2. Եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դիմումը, ապա տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր (թղթային) տեղեկացնում է տվյալ անձին կենսաթոշակային հաշիվ բացելու և այն փաստի մասին, որ եթե կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո մասնակցի կողմից 30-օրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու վերաբերյալ դիմում չներկայացվի, ապա անձի փոխարեն ընտրությունը կկատարվի սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով ծրագրային մոդուլի միջոցով` պատահականության սկզբունքով, որից հետո մասնակցի հետագա վճարումները կուղղվեն ընտրված կենսաթոշակային ֆոնդին:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային հաշիվը վարում է մինչև մասնակցի մահանալը, իսկ մասնակցի մահանալու պահին նրա կենսաթոշակային հաշվում փայերի առկայության դեպքում` մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը:

4. Մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը փոխանցվում է մասնակիցների ռեեստր վարող այլ անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Եթե մասնակիցը սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այլընտրանքներից ընտրել է հաշվի օպերատորի միջոցով գործարքների իրականացման ճանապարհը, ապա հաշվի օպերատորը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները, այդ թվում`

1) կենսաթոշակային հաշիվ բացելը,

2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելը,

3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը և (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը և մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը,

4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը և փոխանցումը մասնակցին:

6. Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության և այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:

Հաշվի օպերատոր չի կարող լինել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և (կամ) պահառուի հետ փոխկապակցված անձը:

Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել որևէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, խորհուրդ տալ կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց դիմող անձանց ընտրելու որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ կենսաթոշակային ֆոնդ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։