Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հոդված 41. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 41. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև տվյալ ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իր սեփական ակտիվներից: Սույն պարբերությամբ սահմանված նվազագույն չափը նվազելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում համապատասխան կենսաթոշակային ֆոնդում ավելացնել իր մասնակցությունը մինչև մեկ տոկոս: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա.

1) ակտիվների ապահովություն և եկամտաբերություն,

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշվածներից տարբեր այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա համարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:

Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։