Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հոդված 31. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գովազդը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 31. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գովազդը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իր գործունեության վերաբերյալ գովազդ համարվող ցանկացած տեղեկատվության բովանդակությունը նախապես համաձայնեցնել Կենտրոնական բանկի հետ: Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով 10-օրյա ժամանակահատվածում չի մերժում ներկայացված գովազդին համաձայնություն տալու վերաբերյալ կառավարչի դիմումը, ապա տվյալ գովազդին համաձայնությունը համարվում է տրված, և կառավարիչը կարող է հրապարակել տվյալ գովազդը:

2. Կենտրոնական բանկը գովազդային տեղեկատվությունը հրապարակելու համաձայնություն չի տալիս կամ արգելում է դրա հրապարակումը, եթե այն՝

1) հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

2) հակասում է սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին.

3) պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է`

1) հրապարակվող տեղեկատվությամբ երաշխավորել կենսաթոշակային ֆոնդում ներդրումների կանխատեսված կամ ակնկալվող աճ, ինչպես նաև վճարման ենթակա կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը,

2) չհիմնավորված կամ ապակողմնորոշիչ խոստումների միջոցով ազդել անձի վրա` նրան դրդելով ընտրել տվյալ կառավարչի որևէ կենսաթոշակային ֆոնդ,

3) օգտագործել գովազդային նյութեր անբարեխիղճ մրցակցության համար` նշելով կենսաթոշակային ֆոնդի կառավարման նույնանման գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։