Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 52. Մասնակիցների կատարած երաշխավորված կուտակային վճարումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 52. Մասնակիցների կատարած երաշխավորված կուտակային վճարումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը

1. Հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին հայտնում է հատուցման դեպքի առկայության (կամ դրա բացակայության) և սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի մասին:

2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և Երաշխիքային ֆոնդին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը և տեղեկությունները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը և Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցում սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը` յուրաքանչյուրը իր` սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնին համապատասխանող չափով:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային կենսաթոշակը վճարելիս մասնակցի կենսաթոշակային հաշվում գտնվող բոլոր փայերի մարումից ստացված գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը: Եթե մասնակիցը, ստանալով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը, ցանկանում է կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարի տեսքով, ապա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարի հաշվին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի համար ձեռք են բերվում այն կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին մասնակիցը վճարումներ է կատարելիս եղել սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու պահին:

5. Երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը և Երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի և հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե հատուցման դեպքն առաջացել է տվյալ կառավարչի գործողությունների կամ անգործության հետևանքով, բացառությամբ երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

6. Երաշխիքային ֆոնդի և Կենտրոնական բանկի, ինչպես նաև Երաշխիքային ֆոնդի և մասնակիցների ռեեստրը վարողի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

7. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երաշխիքային ֆոնդի կողմից սույն օրենքով, Երաշխիքային ֆոնդի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով և դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության, Երաշխիքային ֆոնդի, ինչպես նաև դրա տնօրենի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և պայմաններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։