Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Հոդված 75. Կենսաթոշակային հաշվում կուտակված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանցելը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 75. Կենսաթոշակային հաշվում կուտակված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանցելը

1. Մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը կարող է օգտագործել իր կամավոր կուտակային կենսաթոշակային փայերը սույն օրենքի 65-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում և կարգով:

2. Աշխատակիցը սույն օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում`

1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.

2) գործատուի և տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջև կնքված համապատասխան պայմանագիրը խզվելուց հետո.

3) գործատուի լուծարվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։