Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ

Հոդված 18. Կենսաթոշակային գաղտնիքի պահպանումը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 18. Կենսաթոշակային գաղտնիքի պահպանումը

1. Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:

Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):

2. Գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց և կազմակերպություններին, որոնք սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպես նաև իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

4. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կարող են դատարանում հրապարակել կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները մասնակցի վերաբերյալ` մասնակցի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է մասնակցի և մասնակիցների ռեեստրը վարողի կամ հաշվի օպերատորի կամ հարկային մարմնի կամ գործատուի միջև:

5. Գործատուները, մասնակիցների ռեեստրը վարողը և հարկային մարմինը պարտավոր են մասնակիցների շահերի պաշտպանության նպատակով մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրել մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ մասնակցի ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, կենսաթոշակային ֆոնդի և մասնակցի կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվության:

6. Մասնակիցների ռեեստր վարողը կամ հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող են տրամադրել առավելագույնը հետևյալ տեղեկատվությունը.

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների քանակը,

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների տարիքային կազմը` նվազագույնը 5 տարվա տարիքային կտրվածքով,

3) տվյալ ամսվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների տարիքային կազմը` նվազագույնը 5 տարվա տարիքային կտրվածքով,

4) ամսական կտրվածքով տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած մասնակիցների քանակը,

5) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների բազային եկամտի բաշխվածությունը` նվազագույնը հարյուր հազար դրամի բաշխվածությամբ, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդը տվյալ ամսում ընտրած մասնակիցների բազային եկամտի բաշխվածությունը` նվազագույնը հարյուր հազար դրամի բաշխվածությամբ,

6) տվյալ տարում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներից կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը,

7) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

Մասնակիցների ռեեստր վարողը և հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին կամ կոնկրետ գործատուին, որտեղ աշխատում է մասնակիցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։