Հոդված 138. Դատավորների գործունեության գնահատման չափանիշները
Հոդված 138. Դատավորների գործունեության գնահատման չափանիշները
1. Դատավորների գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև դատավորի արհեստավարժությունն ու էթիկան բնութագրող սույն հոդվածով սահմանված չափանիշների հիման վրա:
2. Դատավորի աշխատանքի որակի և արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝
1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը.
2) դատական նիստը կառավարելու կարողությունը:
3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են՝
1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը.
2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը.
3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը.
4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:
4. Դատավորի էթիկայի գնահատման չափանիշներն են՝
1) էթիկայի կանոնների պահպանումը.
2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը.
3) այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը: