Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 19 · ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 144. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 144. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Եթե խախտումը հայտնաբերվել է մինչև դատական վարույթն ավարտվելը, ապա սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետը հաշվարկվում է դատական վարույթն ավարտվելու պահից: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

3) դատավորի կողմից օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելու, սույն օրենսգրքով սահմանված կարգով արդարադատության կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորությունների, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելու հիմքերով՝ արարքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։