Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 7 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Հոդված 34

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 34.

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:

2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝

1) կազմակերպում է պալատի աշխատանքները.

2) վարում է պալատի նիստերը.

3) Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Կարգապահական հարցերի հանձնաժողով:

3. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի արձակուրդի կամ գործուղման, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում պալատի դատավորներից մեկին Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին փոխարինող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։