Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 13 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Հոդված 77

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 77.

Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձևավորումը

1. Ընդհանուր ժողովը ձևավորում է Կարգապահական հարցերի հանձնաժողով և Ուսումնական հարցերի հանձնաժողով:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով իրենց վերապահված գործառույթները:

3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի` սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովների անդամներ: Նույն անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ:

4. Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը՝ մասնագիտացված դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից` մեկ դատավոր, մեկը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից, երկուսը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից (մեկը` քրեական, մեկը` քաղաքացիական մասնագիտացման), իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր վերաքննիչ դատարանից` մեկ դատավոր:

5. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է յոթ անդամ, որոնցից մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից, երեքը` վերաքննիչ դատարանների դատավորներից` յուրաքանչյուրից մեկ անդամ, երեքը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից:

6. Դատավորը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

7. Հանձնաժողովների անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ` հինգ տարի ժամկետով:

8. Քվեարկության անցկացման կարգի մանրամասները սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով: Քվեարկելիս դատավորն ունի, քվեարկվող տեղերի քանակին համապատասխան, մեկական ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ փորձառության հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքի փորձառություն: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա ընտրվում է նիստին ներկա անդամների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։