ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 6 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 30
Հոդված 30.
Վճռաբեկ դատարանի կառուցվածքը և դատավորների թվակազմը
1. Վճռաբեկ դատարանը գործում է երկու պալատով, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես Վճռաբեկ դատարան:
2. Վճռաբեկ դատարանում գործում են՝
1) քրեական պալատը՝ 6 դատավորի թվակազմով.
2) քաղաքացիական և վարչական պալատը՝ 11 դատավորի թվակազմով, որոնք համարվում են միաժամանակ քաղաքացիական և վարչական մասնագիտացումներ ունեցող: