Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 19 · ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 151. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 151. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունն սկսվում է հարցի էության և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Լիազոր մարմինը, ապա վերջինս, իսկ անհնարինության դեպքում՝ նրա տեղակալը պարտավոր է ներկա լինել Բարձրագույն դատական խորհրդի նիստին: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է Կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը կամ Կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ՝ դրա անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

3. Վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

4. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի դատավորի միջնորդությամբ նիստին հրավիրելու և հարցաքննելու վկաների, նշանակելու փորձաքննություն, ինչպես նաև պահանջելու ապացույցներ:

5. Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու վկային հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ: Հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշումը կատարվում է ոստիկանության միջոցով:

6. Բարձրագույն դատական խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու, իսկ փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

7. Վարույթի նյութերի հետազոտումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները, որից հետո հարցի քննությունը հայտարարվում է ավարտված: Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը և ժամը:

8. Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է որոշում կայացնելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։