Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից ստացած եկամուտը հարկվում է միայն այդ Պետությունում, բացառությամբ այն դեպքի, երբ նա այդ գործունեությունն իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում իր տրամադրության տակ ունի կանոնավորապես մատչելի հաստատուն բազա: Եթե նա իր տրամադրության տակ ունի այդպիսի բազա, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերագրվող մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարապետների, ճարտարագետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների անկախ գործունեությունը:

3. «Հաստատուն բազա» տերմինը նշանակում է գործունեության մշտական վայր, ինչպիսին է առանձնասենյակը կամ գրասենյակը, որի միջոցով անկախ անձնական ծառայություններ մատուցող Պայմանավորվող պետության ֆիզիկական անձը լիովին կամ մասամբ գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։