Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը
Հոդված 2. Հարկեր, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից գանձվող եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր գումարից կամ դրանց առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը, ներառյալ գույքի օտարումից առաջացող եկամտից, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի ընդհանուր գումարից, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ`
ա) Հայաստանի դեպքում՝
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
iii) գույքահարկ.
բ) Բելառուսի դեպքում՝
i) ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների եկամտից և շահույթից գանձվող հարկ,
ii) ֆիզիկական անձանց եկամտահարկ,
iii) անշարժ գույքի հարկ:
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև բոլոր նույնական կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ժամանակին ծանուցում են միմյանց իրենց համապատասխան հարկային օրենսդրություններում կատարված էական փոփոխությունների մասին: