Հոդված 9. Զուգորդված ձեռնարկություններ
Հոդված 9. Զուգորդված ձեռնարկություններ
1. Այն դեպքում, երբ.
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև՝ նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում, ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կարող էին ստեղծվել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ դեպքում ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվեգրվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Երբ Պայմանավորվող պետությունն այդ Պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի առնչությամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունն այդ մյուս Պետությունում ենթարկվել է հարկման, և այդ ձևով ներառված շահույթն այն շահույթն է, որը կարող էր հաշվեգրված լինել առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կատարում է այդ շահույթի առնչությամբ այնտեղ գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս պետք է քննարկվեն սույն Համաձայնագրի այլ դրույթները, իսկ Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում, կխորհրդակցեն միմյանց հետ: