Հոդված 29. Գործողության դադարեցումը
Հոդված 29. Գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, մինչև նրա գործողությունը դադարեցվի Պայմանավորվող պետության կողմից: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը, ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի անց սկսվող ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ, կարող է դիվանագիտական խողովակներով գրավոր ծանուցման ճանապարհով դադարեցնել Համաձայնագրի գործողությունը: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է՝
ա) Հայաստանի դեպքում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված եկամուտների նկատմամբ,
ii) այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ,
բ) Բելառուսի դեպքում՝
i) աղբյուրի մոտ գանձված հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ,
ii) այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ:
Ի վկայություն որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալներս, ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:
Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հուլիսի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության առաջացման դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի նոյեմբերի 19-ից: