Հոդված 21. Այլ եկամուտներ
Հոդված 21. Այլ եկամուտներ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտների՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ դրանց առաջացման վայրից, հարկվում են միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացված եկամուտներից տարբերվող եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի եկամուտների ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է եկամուտն, իսկապես կապված են այդպիսի մշտական հաստատության (ներկայացուցչության) կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
3. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տեսակները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում: