Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է անձ, որն այդ Պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի, ռեզիդենտության կամ այլ համանման բնույթի չափանիշի հիման վրա: Սակայն այդ տերմինը չի տարածվում այն անձի վրա, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ՝

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան. եթե նա երկու Պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե Պետություններից և ոչ մեկում չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետությունում կամ նրանցից և ոչ մեկում էլ սովորաբար չի բնակվում, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,

դ) եթե նա չի հանդիսանում Պետություններից և ոչ մեկի քաղաքացի, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այդ հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա, համաձայն այդ Պետության օրենսդրության, ստացել է իր կարգավիճակը որպես այդպիսին (գրանցվել է):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։